Ջրամեկուսացում բիտումային ծածկերով
Ջրամեկուսացում բիտումային ծածկերով
Ընդհանուր նկարագիր
Բիտումային տանիքածածկերի հիմքում ընկած են ապակե գործվածքը, ապակե մանրաթելը, ապակե բամբակը, պոլիեթերը, պոլիէսթերը և բարձր կարծրության հավելանյութերը: Այն ծածկում են հատուկ ցրտադիմացկուն բիտում-պոլիմերային նյութերով:Հիմքում ընկած վերոհիշյյալ նյութերը խթանում են շահագործման երկարակեցությանը:
Բիտումային ծածկերից մի տեսակի մոտ բիտում-պոլիմերային նյութի վերին արտաքին շերտը պատված է գլաքարային պաշտպանիչ շերտից: Այն ավելի բարձրացնում է ծածկանյութի հուսալիությունը: Դրանք գլաքարի պաշտպանիչ շերտի և բիտումնային կապակցող կառուցվածքի շնորհիվ ունեն մթնոլորտային տեղումների նկատմամբ առավել բարձր դիմադրողականություն:
Ծածկանյութը հանդիսանում է բավական դժվար կտրվող, սառցադիմացկուն և ջերմակայուն:
Բիտում պոլիմերային ծածկերը նախատեսված են տանիքների և հիմքերի ջրամեկուսացման համար:
Հատկությունները
- Բիտումային ծածկերը հիանալի ջրամեկուսիչ են, ճկվող են և դիմացկուն
- Բիտումային ծածկերը բաղկացած են միներալային և գրավիտային շերտերից, որոնք պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից
- Բիտումային ծածկերը բացի միներալային շերտերից բաղկացած են նաև ապակե մանրաթելային ցանցից, որը դրանց տալիս է հավելյալ ամրություն
- Դիմացկուն են ջերմաստիճանային տատանումներին:
Կիրառման ոլորտները
- Հարթ տանիքների ջրամեկուսացում
- Հիմքերի ջրամեկուսացում
- Պատերի ջրամեկուսացում
- Հատակի ջրամեկուսացում
- Հասարակական նշանակության շենքերի ջրամեկուսացում
- Արտադրական շենքերի ջրամեկուսացում
- Կանաչ տանիքների ջրամեկուսացում:
Համագործակցելով շինարարական աշխարհում հայտնի խոշորագույն և առաջատար այնպիսի ընկերությունների հետ, որոնցից է, մասնավորապես՝ ,,Տեխնոնիկոլ,, մեգաընկերությունը, և շնորհիվ ներմուծվող բարձրակարգ սերտիֆիկացված նյութերի, որոնցից է ,,ունիֆլեկս,, հանրահայտ ապրանքանիշը, ԻԶՈՆԵԼ-ը աշխատանքներում ապահովում է առավելագույն որակ:
Աշխատանքները կատարվում են ԻԶՈՆԵԼ-ի մասնագիտացված վարպետների կողմից, որի համար կազմակերպության կողմից տրվում է երաշխիք: