Դրենաժային պաշտպանիչ շերտ
Դրենաժային պաշտպանիչ թաղանթ ջրամեկուսացման համար
Ընդհանուր նկարագիր
Կառույցների հիմքերի հետագա շահագործման ընթացքում անհրաժեշտ է պաշտպանել դրանց ջրամեկուսիչ շերտը մեխանիկական վնասվածքներից, ճնշումներից և հողաշերտի տեղաշարժից: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս օգտագործել այդ թեթև և ամուր հատուկ թաղանթները, բաղկացած բարձր խտության ելուստներով պոլիէթիլենից:
Այդպիսի թաղանթները օգտագործում են ոչ միայն ջրամեկուսացման պաշտպանության համար, այլև բետոնապատրաստմանը փոխարինելու, հորիզոնական և ուղղահայաց մակերևույթների ջրահեռացման և քիմիական պաշտպանության համար:
Դրենաժային շերտը հանդիսանում է ինչպես լրացուցիչ ջրամեկուսիչ, այնպես էլ՝ պաշտպանիչ ծածկապատում հիմնական ջրամեկուսիչ շերտի համար, օդային տարածքով առանձնանում է հիմնական շերտից և ապահովում է ջրի առանց խոչնդոտների հեռացումը:
Հատկությունները
- Դրենաժային շերտը ունի պոլիմերային բաղադրություն, որի շնորհիվ ապահովում է ջրամեկուսիչ շերտի առավելագույն պաշտպանություն մեխանիկական և քիմիական ազդեցություններից
- Դրենաժային շերտը կայուն է աղերի, սուլֆատների և այլ քիմիական նյութերի նկատմամբ
- Երկարակեցություն
- Արագ և ապահով տեղադրում
- Պաշտպանություն ռադոնից և մեթանից
Կիրառման ոլորտները
- Ջրամեկուսացման պաշտպանության համար
- Ինչպես պլաստիկ ջրահեռացում
- Տրանսպորտային շինարարության մեջ
- Խոնավ նկուղների վերանորոգման համար
- Արդյունաբերական շինարարության մեջ
- Ցածրահարկ քոթեջային շինարարության մեջ
- Ճանապարհային շինարարության մեջ
- Կամրջաշինության և թունելաշինության մեջ
- Լանդշաֆտային աշխատանքներում
- Հիմքերի ջրամեկուսացման համար
- Շինությունների ջրամեկուսացման համար