Հեղուկ ռետինով ջրամեկուսացում
Հեղուկ ռետին (բիտում-պոլիմերային էմուլսիա)
Ընդհանուր նկարագիր
Հեղուկ ռետինը իրենից ներկայացնում է էկոլոգիապես մաքուր բիտում պոլիմերային էմուլսիա: Առանց կար այս ջրամեկուսացման տեխնոլոգիան հրդեհակայուն է, քանի որ իր մեջ բացարձակ չի ներառում կրակով աշխատանք: Երկբաղադրիչ ջրամեկուսացումն իրականացվում է հատուկ սարքավորման միջոցով, որի արդյունքում ստացվում է համատարած էլաստիկ, առանց կար, անջրաթափանց, ռետինանման, ունիվերսալ նշանակության թաղանթ:
Գլխավոր բաղադրիչը հանդիսանում է ջրային հիմքով բիտում-պոլիմերային էմուլսիան, որի փոշեպատումը տեղի է ունենում բավական արագ և սառը եղանակով: Էմուլսիային զուգահեռ օգտագործվում է երկրորդ բաղադրիչը՝ կալցիումի քլորիդը: Այն կատալիզատոր է հանդիսանում բիտում-պոլիմերային էմուլսիայի համար: Արագ չորացող էմուլսիան մակերևույթի վրա անմիջապես վերածվում է անջրաթափանց ճկուն պոլիմերային թաղանթի, որը հանդիսանում է իդեալական ջրամեկուսիչ:
Բացի ջրամեկուսիչ հեղուկ ռետինի թաղանթից օգտագործվում է նաև բարձր ճկունությամբ, կիսափայլուն, ցրտա և ջերմադիմացկուն ռետինե ներկ, որի հիմքում ընկած է ակրիլային դիսպերսիան: Ջրամեկուսիչ և գոլորշաթափանց ծածկույթը ցանկացած ներկի համար ամենակարևոր բնութագրիչն է:
Հեղուկ ռետինի, ռետինե ներկի և սարքավորման համար միջազգային մասնագիտացված էքսպերտ ընկերությունների կողմից տրամադրվել է հատուկ վկայագիր (սերտիֆիկատ):
Հատկությունները
- Էկոլոգիապես անվտանգ է, չի պարունակում լուծիչներ, թունավոր արտամղումներ և չունի հոտ: Օգտագործվում է նաև փակ տարածքներում
- Բացառապես անկար է, համասեռ ռետինանման անջրաթափանց ծածկույթ է բոլոր տեսակի երկրաչափական բարդ մակերևույթների համար
- Գերճկուն է
- Ծածկապատումը իրականացվում է առանց կրակայրիչի՝ սառը եղանակով: Տեխնոլոգիան բացարձակ հրդեհակայուն է
- Ունի կպչողականություն ամբողջ մակերեսով: Չորանալով ամուր կպչում է ցանկացած մակերևույթի
- Ձայնամեկուսիչ է: Ռետինե թաղանթը խլացնում է բարձր հաճախականության ձայները
- Կայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների, քիմիական և մթնոլորտային ազդեցությունների նկատմամբ
- Հանդիսանում է արագ չորացող և շուտ կարծրացող նյութ
- Ջրամեկուսացման աշխատանքները իրականացվում են կարճ ժամանակում
- Տալիս է հնարավորություն կատարելու աշխատանքներ դժվարամատչելի տարածքների և խոնավ մակերևույթների վրա
- Առանձնանում է իր երկարակեցությամբ
Կիրառման ոլորտները
- Տանիքածածկի, այդ թվում՝ հին ծածկերի վերանորոգում և հարդարում
- Պատերի ջրամեկուսացում
- Հիմքերի ջրամեկուսացում
- Պատշգամբների, տերասաների ջրամեկուսացում
- Թունելների, գետնանցումների ջրամեկուսացում
- Կամուրջների, ջրանցքների, ամբարտակների, ջրավազանների ջրամեկուսացում
- Ջրամբարների, լողավազանների ջրամեկուսացում
- Խողովակների և խողովակաշարերի հակակոռոզիոն ջրամեկուսացում
- Մետաղական և բետոնե կառուցվածքների հակակոռոզիոն պաշտպանություն
- Տարաների, պադոնների և արտադրական ջրավազանների պաշտպանություն կոռոզիայից
- Նավահանգստային կառույցների պաշտպանություն
Աշխատանքները կատարվում են ԻԶՈՆԵԼ շինարարական ընկերության արհեստավարժ մասնագետների կողմից, որոնք ունեն բարձր որակավորման մասնագետի վկայագիր(սերտիֆիկատ):