Ջրամեկուսացում բիտումային ծածկերով

Ջրամեկուսացում բիտումային ծածկերով

Ընդհանուր նկարագիր

Բիտումային տանիքածածկերի հիմքում ընկած են ապակե գործվածքը, ապակե մանրաթելը, ապակե բամբակը, պոլիեթերը, պոլիէսթերը և բարձր կարծրության հավելանյութերը: Այն ծածկում են հատուկ ցրտադիմացկուն բիտում-պոլիմերային նյութերով:Հիմքում ընկած վերոհիշյյալ նյութերը խթանում են շահագործման երկարակեցությանը:

Բիտումային ծածկերից մի տեսակի մոտ բիտում-պոլիմերային նյութի վերին արտաքին շերտը պատված է գլաքարային պաշտպանիչ շերտից: Այն ավելի  բարձրացնում է ծածկանյութի հուսալիությունը: Դրանք գլաքարի պաշտպանիչ շերտի և բիտումնային կապակցող կառուցվածքի շնորհիվ ունեն մթնոլորտային տեղումների նկատմամբ առավել բարձր դիմադրողականություն:  

Ծածկանյութը հանդիսանում է բավական դժվար կտրվող, սառցադիմացկուն և ջերմակայուն: 
Բիտում պոլիմերային ծածկերը նախատեսված են տանիքների և հիմքերի ջրամեկուսացման համար:

Հատկությունները

  • Բիտումային ծածկերը հիանալի ջրամեկուսիչ են, ճկվող են և դիմացկուն
  • Բիտումային ծածկերը բաղկացած են միներալային և գրավիտային շերտերից, որոնք պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից
  • Բիտումային ծածկերը բացի միներալային շերտերից բաղկացած են նաև ապակե մանրաթելային ցանցից, որը դրանց տալիս է հավելյալ ամրություն
  • Դիմացկուն են ջերմաստիճանային տատանումներին:

Կիրառման ոլորտները

  • Հարթ տանիքների ջրամեկուսացում
  • Հիմքերի ջրամեկուսացում
  • Պատերի ջրամեկուսացում
  • Հատակի ջրամեկուսացում
  • Հասարակական նշանակության շենքերի ջրամեկուսացում
  • Արտադրական շենքերի ջրամեկուսացում
  • Կանաչ տանիքների ջրամեկուսացում: 

Համագործակցելով շինարարական աշխարհում հայտնի խոշորագույն և առաջատար այնպիսի ընկերությունների հետ, որոնցից է, մասնավորապես՝ ,,Տեխնոնիկոլ,, մեգաընկերությունը, և շնորհիվ ներմուծվող բարձրակարգ սերտիֆիկացված նյութերի, որոնցից է ,,ունիֆլեկս,, հանրահայտ ապրանքանիշը, ԻԶՈՆԵԼ-ը աշխատանքներում ապահովում է առավելագույն որակ:

Աշխատանքները կատարվում են ԻԶՈՆԵԼ-ի մասնագիտացված վարպետների կողմից, որի համար կազմակերպության կողմից տրվում է երաշխիք:

Ջրամեկուսացում բիտումային ծածկերով

Ջրամեկուսացում բիտումային ծածկերով

Ջրամեկուսացում բիտումային ծածկերով

Ջրամեկուսացում բիտումային ծածկերով

Ջրամեկուսացում բիտումային ծածկերով

Ջրամեկուսացում բիտումային ծածկերով