Ջերմամեկուսացում փքվող պոլիուրեթանով

Ընդհանուր նկարագիր

Բազմաթիվ ժամանակակից ջերմամեկուսիչների և նրանց օգտագործման տեխնոլոգիաների մեջ նշանակալից տեղ են զբաղեցնում բազմաֆունկցիոնալ և հարմարավետ փքվող պոլիուրեթանային ջերմամեկուսիչները:

Փրփրապոլիուրեթանը իրենից ներկայացնում է մոտ 95 % փակ արկղիկներից բաղկացած կոշտ պոլիուրեթանային փրփրանյութ: Այն ձևավորվում է երկու սկզբնական հեղուկ բաղադրիչների խառնելու միջոցով:  Խառնելու արդյունքում ձևավորվում է ռեակցիոնունակ զանգված, որը փրփրում է անջատվող ջերմության ազդեցությունից: Այն առաջանում է ֆիզիկաքիմիական մեթոդով:

Փրփրապոլիուրեթանային ջերմամեկուսացումը կիրառվում է որպես առավել արդյունավետ ջերմամեկուսիչ՝ համեմատաբար մեծ և լուրջ օբյեկտների շինարարության համար:

Ջերմամեկուսացումը փքվող պոլիուրեթանով աշխարհում կիրառվում է ավելի քան 50 տարի և ունի լայն կիրառություն:

Կիրառման ոլորտները

  • Տանիքի ջերմամեկուսացում
  • Պատերի Հիմքերի
  • Հատակի
  • Ձեղնահարկերի
  • Մետաղական կղմինդրների   
  • Շենք-շինությունների
  • Առանձնատների
  • Բաղնիքների, սաունաների
  • Հասարակական նշանակության  տարածքների
  • Արտադրական տարածքների

Հատկությունները

  • Փքվող պոլիուրեթանը ունի ավելի քան 25-30 տարվա երկարակեցություն,
  • Պոլիուրեթանով ջերմամեկուսացումը խնայում է տարածքի հովացման և տաքացման համար ծախսվող էներգիայի ավելի քան 80%-ը,
  • Պոլիուրեթանը ավելացնում է կառույցների ամրությունը,
  • Փքվող պոլիուրեթանով ջերմամեկուսացման դեպքում կանխարգելվում է խոնավությաններթափանցումը տարածք,
  • Պոլիուրեթանն ունի չեզոք հոտ, ժամանակի ընթացքում չի քայքայվում, կանխարգելում է բորբոսների առաջացումը,
  • Փքվող պոլիուրեթանը էկոլոգիապես մաքուր ջերմամեկուսիչ է,
  • Պոլիուրեթանի աշխատանքային ջերմաստիճանն է -100 С°-ից +150 С°,
  • Պոլիուրեթանի ջերմամեկուսացման գործակիցն է  0,021 – 0.025 W / mk

Շնորհիվ փքվող պոլիուրեթանի ԻԶՈՆԵԼ շինարարական ընկերությունը, ամենակարճ ժամկետներում ապահովում է ջերմամեկուսացման առավելագույն որակ:

Ջերմամեկուսացում փքվող պոլիուրեթանով

Ջերմամեկուսացում փքվող պոլիուրեթանով

Ջերմամեկուսացում փքվող պոլիուրեթանով

Ջերմամեկուսացում փքվող պոլիուրեթանով

Ջերմամեկուսացում փքվող պոլիուրեթանով

Ջերմամեկուսացում փքվող պոլիուրեթանով

Ջերմամեկուսացում փքվող պոլիուրեթանով

Ջերմամեկուսացում փքվող պոլիուրեթանով

Ջերմամեկուսացում փքվող պոլիուրեթանով

Ջերմամեկուսացում փքվող պոլիուրեթանով