Ձայնամեկուսիչ հանքային բամբակ

Ընդհանուր նկարագիրը

Հանքային բամբակը մանրաթելային նյութ է, որը ստացվում է ապարների ձուլման, ինչպես նաև մետաղախարամի և դրանց խառնուրդների արդյունքում: Հանքային բամբակը հատուկ մշակված է կառույցներում աղմկամեկուսացմանը ներկայացվող  բարձր պահանջների համար: Բացի ձայնամեկուսացումից, սալերի կառուցվածքը ապահովում է նյութի համար գերազանց  ջերմամեկուսիչ հատկություններ:

Հատկությունները

  • Հրդեհադիմացկունություն: Նյութը դիմադրում է հրդեհի ժամանակ կրակի տարածմանը:
  • Կենսաբանական և քիմիական կայունությունը տարբեր ակտիվ նյութերի նկատմամբ, սնկերի հանդեպ անընդունելիության և կրծողների ազդեցության նկատմամբ:
  • Բարձր ձայնամեկուսացում: Հանքային բամբակն մեծ դիմադրություն է հանդիսանում ձայնային ալիքների համար:
  • Բարձր ջերմամեկուսացում:
  • Աննշան ջերմային, ինչպես նաև բնական նստունակություն: Շահագործման ընթացքում հանքային բամբակի չափերը և ձևը չի փոխվում:
  • Ոչ ջրակլանողականությունը: Նյութի հնարավորությունը կանխարգելել խոնավության ներթափանցմանը բավականին բարձր է: Այսպես, ջրակլանման մակարդակը կազմում է մոտ 0.5%, որը զգալիորեն ցածր է, քան մյուս նյութերինը:
  • Գոլորշաթափանցելիությունը: Նյութի գոլորշաթափանցելիության շնորհիվ հնարավոր է ջրային գոլորշիների և խտանյութի անարգել հեռացում:
  • Ցածր ջերմահաղորդականություն: Նյութը տարբերվում է բարձր ջերմային դիմադրողականությամբ:
  • Բարձր ամրություն և կոռոզիոն կայունություն
  • Էկոլոգիական մաքրությունը: Նյութը բացարձակ անվտանգ և անվնաս է մարդու համար:
  • Տեղադրման հեշտություն
  • Երկարակեցություն: Հանքային բամբակի ծառայության ժամկետը ճիշտ շահագործման պայմաններում կազմում է 70 տարուց ոչ պակաս:

Կիրառությունը

  • կարկասային երեսպատման միջնապատեր
  • կեղծ պատեր
  • միջհարկային ծածկույթներ
  • առաստաղներ /լրացուցիչ ձայնամեկուսացում/
  • հատակներ ըստ լագերի

Համագործակցելով շինարարական աշխարհում հայտնի խոշորագույն և առաջատար այնպիսի ընկերությունների հետ, որոնցից է, մասնավորապես՝ Технониколь մեգաընկերությունը, և շնորհիվ ներմուծվող բարձր խտությամբ ձայնամեկուսիչ և ջերմամեկուսիչ, ընդհանրապես չայրվող հանքային բամբակի, ԻԶՈՆԵԼ-ը առաջարկում է միջազգային չափանիշներին միանգամայն համապատասխան և սերտիֆիկատի արժանացած հանքային բամբակ:

Ձայնամեկուսիչ հանքային բամբակ

Ձայնամեկուսիչ հանքային բամբակ

Ձայնամեկուսիչ հանքային բամբակ

Ձայնամեկուսիչ հանքային բամբակ

Ձայնամեկուսիչ հանքային բամբակ

Ձայնամեկուսիչ հանքային բամբակ

Ձայնամեկուսիչ հանքային բամբակ

Ձայնամեկուսիչ հանքային բամբակ

Ձայնամեկուսիչ հանքային բամբակ

Ձայնամեկուսիչ հանքային բամբակ