Ալյումինապատ (ֆոլգայապատ) հանքային բամբակ

Ընդհանուր նկարագիրը

Ալյումինապատ GEO հանքային բամբակը հատուկ նյութ է, կազմված մի կողմից ալյումինե փայլաթիթեղով, որը ծառայում է որպես գոլորշու և շոգի խոչընդոտ, ինչպես նաեւ արտացոլում է ներսիցջերմային ճառագայթումը, մյուս կողմիցˋ կվարցային ավազի հիքով պատրաստված հանքային և ապակե մանրաթելով: Այն պատրաստվում է հատուկ էկո-տեխնոլոգիական խիստ պահանջների պահպանմամբ, հիմնված է բնական բաղադրիչների օգտագործման վրա, էկոլոգիապես միանգամայն մաքուր է և անվնաս մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար: Օդ գրեթե չի արտանետվում որևէ վնասակար մասնիկ, այդ չափանիշով Ռուսաստանում, նաև Եվրոպայում արտադրվող համանման նյութերից պակաս է արտազատում մոտ 10-ից 15 անգամ:

Հատկությունները

  • Հրդեհադիմացկունություն: Նյութը դիմադրում է հրդեհի ժամանակ կրակի տարածմանը:

  • Բարձր ջերմամեկուսացում, ընդհուպ սաունաների և շոգեբաղնիքների: Հիանալի պաշտպանում է ցրտի ներթափանցումը բնակելի տարածք և տաքության կորուստը նույն տարածքից:

  • Բարձր ձայնամեկուսացում: Այն ունի գերազանց ձայնակլանողականություն, մեծ դիմադրություն է հանդիսանում ձայնային ալիքների համար: Առավելագույն չափով կիրառելի է աղմուկ առաջացնող ցանկացած ձևի և չափի խցիկների ձայնամեկուսացման համար, այդ իսկ պատճառով GEO-ն համարվում է աշխարհում ամենատարածված ձայնամեկուսիչը:

  • Կենսաբանական և քիմիական կայունությունը տարբեր ակտիվ նյութերի նկատմամբ, սնկերի հանդեպ անընդունելիության և կրծողների ազդեցության նկատմամբ:

  • Աննշան ջերմային, ինչպես նաև բնական նստունակություն: Շահագործման ընթացքում ալյումինապատ բամբակը հեշտությամբ ընդունում է ձայնամեկուսացվող և ձերմամեկուսացվող տարածքների և խցիկների ձևը:

  • Ոչ ջրակլանողականությունը: Նյութի հնարավորությունը կանխարգելել խոնավության ներթափանցմանը բավականին բարձր է:

  • Ալյումինապատ փայլաթիթեղը ապահովում է նաև գոլորշամեկուսացում:

  • Ցածր ջերմահաղորդականություն: Նյութը տարբերվում է բարձր ջերմային դիմադրողականությամբ:

  • Էկոլոգիական մաքրությունը: Նյութը բացարձակ անվտանգ և անվնաս է մարդու համար:

  • Թեթև քաշ, չկոտրվել, ինչի հետևանքով ապահովում է տեղադրման հեշտություն:

  • Երկարակեցություն: Ալյումինապատ GEO hանքային բամբակի ծառայության ժամկետը ճիշտ շահագործման պայմաններում կազմում է 50 տարուց ոչ պակաս:

Կիրառությունը

  • շոգեբաղնիքներ, բաղնիքներ

  • խցիկներ, ծխնելույզներ

  • օդափոխության համակարգեր

  • կարկասային երեսպատման միջնապատեր

  • միջհարկային ծածկույթներ

  • առաստաղներ /լրացուցիչ ձայնամեկուսացում/

  • հատակներ ըստ լագերի