Ձայնամեկուսիչ հանքային բամբակ
Ընդհանուր նկարագիրը
Հանքային բամբակը մանրաթելային նյութ է, որը ստացվում է ապարների ձուլման, ինչպես նաև մետաղախարամի և դրանց խառնուրդների արդյունքում: Հանքային բամբակը հատուկ մշակված է կառույցներում աղմկամեկուսացմանը ներկայացվող բարձր պահանջների համար: Բացի ձայնամեկուսացումից, սալերի կառուցվածքը ապահովում է նյութի համար գերազանց ջերմամեկուսիչ հատկություններ:
Հատկությունները
- Հրդեհադիմացկունություն: Նյութը դիմադրում է հրդեհի ժամանակ կրակի տարածմանը:
- Կենսաբանական և քիմիական կայունությունը տարբեր ակտիվ նյութերի նկատմամբ, սնկերի հանդեպ անընդունելիության և կրծողների ազդեցության նկատմամբ:
- Բարձր ձայնամեկուսացում: Հանքային բամբակն մեծ դիմադրություն է հանդիսանում ձայնային ալիքների համար:
- Բարձր ջերմամեկուսացում:
- Աննշան ջերմային, ինչպես նաև բնական նստունակություն: Շահագործման ընթացքում հանքային բամբակի չափերը և ձևը չի փոխվում:
- Ոչ ջրակլանողականությունը: Նյութի հնարավորությունը կանխարգելել խոնավության ներթափանցմանը բավականին բարձր է: Այսպես, ջրակլանման մակարդակը կազմում է մոտ 0.5%, որը զգալիորեն ցածր է, քան մյուս նյութերինը:
- Գոլորշաթափանցելիությունը: Նյութի գոլորշաթափանցելիության շնորհիվ հնարավոր է ջրային գոլորշիների և խտանյութի անարգել հեռացում:
- Ցածր ջերմահաղորդականություն: Նյութը տարբերվում է բարձր ջերմային դիմադրողականությամբ:
- Բարձր ամրություն և կոռոզիոն կայունություն
- Էկոլոգիական մաքրությունը: Նյութը բացարձակ անվտանգ և անվնաս է մարդու համար:
- Տեղադրման հեշտություն
- Երկարակեցություն: Հանքային բամբակի ծառայության ժամկետը ճիշտ շահագործման պայմաններում կազմում է 70 տարուց ոչ պակաս:
Կիրառությունը
- կարկասային երեսպատման միջնապատեր
- կեղծ պատեր
- միջհարկային ծածկույթներ
- առաստաղներ /լրացուցիչ ձայնամեկուսացում/
- հատակներ ըստ լագերի
Համագործակցելով շինարարական աշխարհում հայտնի խոշորագույն և առաջատար այնպիսի ընկերությունների հետ, որոնցից է, մասնավորապես՝ Технониколь մեգաընկերությունը, և շնորհիվ ներմուծվող բարձր խտությամբ ձայնամեկուսիչ և ջերմամեկուսիչ, ընդհանրապես չայրվող հանքային բամբակի, ԻԶՈՆԵԼ-ը առաջարկում է միջազգային չափանիշներին միանգամայն համապատասխան և սերտիֆիկատի արժանացած հանքային բամբակ: