Ջրամեկուսացում բիտում-պոլիմերային մածիկներով
Ընդհանուր նկարագիր
Բիտում-պոլիմերային մածիկը իրենից ներկայացնում է յուրահատուկ մեկուսիչ նյութ, որի շնորհիվ հնարավոր է դառնում տարբեր շինարարական խնդիրների արդյունավետ լուծումը:
Բիտում-պոլիմերային մածիկը միասեռ զանգված է, բաղկացած բիտում կապակցային նյութերից, հավելանյութերից, ինչպես նաև հականեխիչներից և բուսականության աճը կանխող նյութերից: Այն անվանում են բիտում-պոլիմերային մածիկ, նրա բիտումնային կառուցվածքից ելնելով:
Բիտում- պոլիմերային մածիկները իրենց միներալային բաղադրության շնորհիվ ունեն բարձր ջրամեկուսիչ հատկություններ:
Հատկությունները
- Բիտում-պոլիմերային մածիկներով ծածկապատումն ապահովում է մակերևույթի ջրամեկուսացում առանց կարերի
- Մետաղական, փայտե, բետոնե և երկաթբետոնե կառուցվածքների համար ծառայում է որպես հակակոռոզիոն ծածկույթ
- Այն բարձր ձգողականութամբ և վերականգնողականությամբ ճկուն մեկուսիչ նյութ է
- Ունի բարձր թերմոդիմացկունություն, ապահովություն, երկարակեցություն, այլ նյութերի հետ լավ կպչունություն:
- Բիտում-պոլիմերային մածիկները կայուն են աղերի, սուլֆատների և մի շարք քիմիական նյութերի նկատմամբ:
Կիրառման ոլորտները
- Հիմքերի, պատերի ջրամեկուսացում
- Տանիքի ջրամեկուսացում
- Հատակի ջրամեկուսացում
- Հասարակական նշանակության շենքերի ջրամեկուսացում
- Արտադրական շենքերի ջրամեկուսացում
- Կանաչ տանիքների ջրամեկուսացում
,,Տեխնոնիկոլ,, հանրահայտ ապրանքանիշը կրող բիտում-պոլիմերային մածիկները միջազգային կազմակերպությունների կողմից արժանացել են վկայագրի (սերտիֆիկատ):