Մեր մասին

«Նելլի» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 1997թ (գրանցման համարը՝ 282.110.02557  19.05.97թ  վկայականի համարը 01Ա-033686 ):

Ընկերությունը գործունեություն է ծավալում Հայաստանի և Արցախի հանրապետությունների սահմաններում, հաստատված կանոնադրության և շինարարության բնագավառում գործող տարբեր վկայականների հիման վրա:

«Նելլի»  ՍՊԸ-ն շինարարական ոլորտում հանդես է գալիս ԻԶՈՆԵԼ (IZONEL) ապրանքային նշանի ներքո:

Ընկերությունը հանդիսանում է մի շարք շինարարական նյութերի ներմուծող և վաճառող, իսկ մեծաքանակ պահանջարկի դեպքում ամենակարճ ժամկետներում իրականացնում է համապատասխան ներմուծում՝ շուկայականից անհամեմատ ցածր գներով:

          Ներմուծում և վաճառք՝

  • Ջրամեկուսիչ բիտումային գլանիկավոր ծածկեր
  • Ջրամեկուսիչ ցեմենտ-լատեքսային նյութեր
  • Ջրամեկուսիչ բիտում-պոլիմերային մածիկներ
  • Դրենաժային թաղանթներ
  • Գեոմանվածքներ
  • Ջերմամեկուսիչ էքստրուդացված պոլիստիրեն(տարբեր հաստությունների)
  • Ջերմամեկուսիչ հանքային բամբակ (մինվատա)
  • Ձայնամեկուսիչ հանքային բամբակ
  • Գոլորշամեկուսիչ թաղանթներ
  • Ջրամեկուսիչ և գոլորշամեկուսիչ թաղանթներ

Ընկերությունը առաջինը Հայաստանում իրականացնում է աշխարհում ամենաարդյունավետն ու առաջնայինը համարվող ջրամեկուսացում ՀԵՂՈՒԿ ՌԵՏԻՆՈՎ: Աշխատանքները կատարվում են շենք-շինությունների հիմքերի, հարթ և թեք տանիքների, մետաղյա, փայտյա, և բոլոր կարգի երկրաչափական մարմինների մակերևույթներին: Ծառայությունները իրականացվում են հայտնի ապրանքանիշի վկայագիր ունեցող նյութերի և արտասահմանում համապատասխան որակավորում ստացած մասնագետների կողմից:

Համագործակցելով շինարարական աշխարհում հայտնի խոշորագույն և առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսին, մասնավորապես՝ Технониколь մեգաընկերությունն է, և շնորհիվ ներմուծվող բարձրակարգ նյութերի, որոնցից է Унифлекс հանրահայտ ապրանքանիշը, ԻԶՈՆԵԼ ընկերությունը աշխատանքներում ապահովում է առավելագույն որակ, լիարժեք արդյունք:  

Կախված մի շարք գործոններից կիրառվում են նաև ջրամեկուսացման և ջերմամեկուսացման այլ մեթոդներ:

          Ծառայություններ

  • Ջրամեկուսացում հեղուկ ռետինով (բիտում պոլիմերային էմուլսիա)
  • Ջրամեկուսացում բիտումային գլանիկավոր ծածկերով (գրանուլապատ և առանց)
  • Ջրամեկուսացում ցեմենտ-լատեքսային նյութերով
  • Ջրամեկուսացում բիտում-պոլիմերային մածիկներով
  • Դրենաժային պաշտպանիչ թաղանթների տեղադրում
  • Պաշտպանիչ ջրակլան գեոմանվածքների տեղադրում
  • Ջերմամեկուսացում փքվող պոլիուրեթանով
  • Ջերմամեկուսացում էքստրուդացված պոլիստիրենե սալերով
  • Ջերմամեկուսացում բազալտային հանքային բամբակով (մինվատա)
  • Ձայնամեկուսացում հատուկ խտության հանքային բամբակով
  • Գոլորշամեկուսիչ ծածկապատում

Վերոհիշյալ հիմնական շինարարական ոլորտներից և իրականացվող ծառայություններից բացի ԻԶՈՆԵԼ ընկերությունը բազմափորձ և բարձրակարգ մասնագետների միջոցով իրականացնում է նաև տարբեր կարգի և բնույթի շինարարական աշխատանքներ՝

  • Շիննորոգման աշխատանքներ
  • Բետոնապատում
  • Հարթեցում  (ստյաժկա),
  • Շար, սվաղ, գաջ
  • Սանտեխնիկա
  • Սալիկապատում
  • Գիպսոկարդոն
  • Կախովի առաստաղներ
  • Ներքին հարդարման բոլոր տիպի աշխատանքներ

Գործում է զեղջային ճկուն համակարգ: