Ջերմամեկուսիչ սալեր
(Էքստրուդացված պոլիստիրեն)
Ջերմամեկուսացում էքստրուդացված պոլիստիրենով
Ընդհանուր նկարագիր
Էքստրուդացված պոլիստիրենը իրենից ներկայացնում է հավասարաչափ տեղաբաշխված փակ արկղիկներից բաղկացած ջերմամեկուսիչ նյութ: Ջուր չի ներծծում, չի ուռչում և չի սեղմվում, քիմիապես կայուն է և չի նեխում: Բարձր ամրությունը թույլ է տալիս ստանալ հարթ և միաժամանակ կոշտ հիմք, որը էապես ավելացնում է ամբողջ ջերմամեկուսացման համակարգի շահագործման ժամկետը:
Էքստրուդացված կամ էքստրուզիոն պենոպոլիստիրենը հնարավորություն է տալիս արդյունավետ իրականացնել տարբեր օբյեկտների, կառուցվածքների և կառույցների ջերմամեկուսացումը: Իրականում այն ունի օգտագործման բավական լայն շրջանակ:
Բացի այդ էքստրուդացված պոլիստիրենը դասվում է էկոլոգիապես մաքուր նյութերի կարգին, ինչը մյուս ջերմամեկուսիչների շարքում նրան դարձնում է մրցակցությունից դուրս:
Էքստրուդացված պոլիստիրենը արտադրվում է սալերի տեսքով կարող է լինել տարբեր երանգների: Շնորհիվ իր առանձնահատուկ կառուցվածքի ջերմամեկուսիչ սալերը կարող են օգտագործվել բարձր խոնավության և ջերմաստիճանային տարբեր պայմաններում:
Հատկությունները
Օժտված են
- Ցածր ջերմահաղորդականությամբ
- Բարձր քիմիական դիմադրությամբ
- Բարձր ուժային դիմադրությամբ
- Ցածր ջրակլանողականությամբ
- Երկարակեցությամբ
- Ցրտադիմացկունությամբ
- Տարբեր կարգերի հրակայունությամբ
Տեխնիկական տվյալները
- Խտություն = 28-45 կգ / cu.m.
- Ջրի կլանում 24 ժամ = Max 0.1-0.2% - ը:
- Ջրի կլանում 30 օրով = ոչ ավել, քան 0.4% - ը
- Ջերմահաղորդականություն (25 ± 5) ° C = 0.030 (Վտ / մ • ° C)
- Գոլորշաթափանցելիության գործակից = 0,02 մգ / (մ • ը • ԽՎ)
Կիրառման ոլորտները
- Ջերմամեկուսացում
- Բետոնե և մետաղյա տանիքների
- Արտաքին և ներքին պատերի
- Հիմքերի
- Հատակների
- Շենքի ճակատների
- Կանաչ խոտածածկով տանիքների
- Սառնարանային տարածքների
- Գինու մառանների
- Սննդի պահեստների
,,Տեխնոնիկոլ,, հանրահայտ ապրանքանիշը կրող էքստրուդացված պոլիստիրենները միջազգային կազմակերպությունների կողմից արժանացել են բարձր գնահատանքի և համապատասխան վկայագրի (սերտիֆիկատ):
![Ջերմամեկուսիչ սալեր](/images/service_images/19/text/088_450[1]_407x305.jpg)
![Ջերմամեկուսիչ սալեր](/images/service_images/19/text/111_407x239.jpg)
![Ջերմամեկուսիչ սալեր](/images/service_images/19/text/274247_407x283.jpg)
![Ջերմամեկուսիչ սալեր](/images/service_images/19/text/655482_407x401.jpg)
![Ջերմամեկուսիչ սալեր](/images/service_images/19/text/9_407x394.jpg)
![Ջերմամեկուսիչ սալեր](/images/service_images/19/text/e`kstrudirovannyiy-penopolistirol_407x388.jpg)
![Ջերմամեկուսիչ սալեր](/images/service_images/19/text/hqdefault (1)_407x305.jpg)
![Ջերմամեկուսիչ սալեր](/images/service_images/19/text/polisterol_407x338.jpg)
![Ջերմամեկուսիչ սալեր](/images/service_images/19/text/styrodur__407x294.jpg)
![Ջերմամեկուսիչ սալեր](/images/service_images/19/text/uteplenie-pola-penopolistirolom_407x162.jpg)