Ջրամեկուսացում ցեմենտ-լատեքսային նյութերով

Ընդհանուր նկարագիրը

Լատեքսային ցեմենտն օգտագործվում է ջրամեկուսացման համար, ինչպես նաև նեղ մասնագիտական չոր խառնուրդների և լուծույթների նման՝ վերանորոգման այլ աշխատանքների համար: Լատեքսային ցեմենտը այլ ցեմենտների և միացման նյութերի համեմատությամբ ունի որոշակի առավելություններ` բարձր ճկունություն, չորանալու կարճ ժամանակ, ապահովում է ջրադիմացկունություն, ցածր նստունակություն և առավել ամուր շերտ բետոնային մակերեսների համար:

Նման առավելությունները լատեքսային շերտը դարձնում են լայն կիրառելի նյութ սեփական նախագծերի համար: Լատեքսային ցեմենտն ունի նաև հիանալի կապակցող ուժ, որը լավ ընտրություն է սալերի տեղադրման ժամանակ:

 Լատեքսային ցեմենտը դիմացկուն է աղերի և բազմաթիվ քիմիական միացությունների նկատմամբ: Այն բաղկացած է ցեմենտային  կլինկերից, գիպսից, հիդրավլիկ կպչուն նյութից և հավելումներից, որի կազմում գերակայում են կալցիումի սիլիկատները (70-80%): Ցեմենտի տվյալ տեսակը լայնորեն կիրառելի է գրեթե բոլոր երկրներում:

Հատկությունները

  • գոլորշաթափանցելիություն
  • ճկունություն
  • ցրտադիմացկունություն
  • ճեղքերի ծածկման հնարավորություն մինչև 0.9մմ
  • կայուն է աղային և հիմնային ազդեցությունների նկատմամբ
  • ապահովում է բետոնի պաշտպանություն կարբոնիզացումից
  • հեշտությամբ քսվում է վրձինով և մածիկաքսիչով
  • պիտանի է արտաքին և ներքին աշխատանքների համար
  • էկոլոգիապես անվտանգ է

Կիրառությունը

Ջրամեկուսացման համար՝

  • հիմքերի
  • կառույցների
  • տերասաների
  • պատշգամբի
  • լոգարանների
  • ջրավազանների (այդ թվում բաց) և տնտեսական-խմելու նշանակության ջրամբարների ջրամեկուսացման համար
  • որպես վերջնական ծածկ բետոնային և երկաթբետոնային կառույցների պաշտպանության համար: