Գոլորշամեկուսիչ
Գոլորշամեկուսացումը նախատեսված է ջրային գոլորշու հոսքի սահմանափակման պահպանման համար, որն անցնում է ներքին տարածքներից ջերմամեկուսիչ և շինարարական կառուցվածքների ներքին տարրերի միջով: Նպաստում է տանիքի ջերմամեկուսիչ հատկության պահպանմանը, պատերի և ծածկույթների տաքացուցիչի խոնավակայունությանը:
Գոլորշամեկուսիչ նյութ
Այն իրենից ներկայացնում է երկշերտ նյութ, ոչ գործվածքային պոլիպրոպիլենային պաստառից, որը լամինացված է պոլիպրոպիլենի և/կամ պոլիէթիլենի տաք ձուլվածքի շերտով: Նյութն ունի երկշերտ կառուցվածք` մեկ կողմը հարթ է, մյուսը` խորդուբորդ մակերեսով խտանյութի կաթիլների պահման և հետագա գոլորշիացման համար:
Տանիքի և պատերի գոլորշամեկուսացումն անհրաժեշտ է նյութերի վրա խտանյութի առաջացման կանխարգելման համար, որը ծառայում է` որպես տանիքի տաքացուցիչ: Այդ տեսակի աշխատանքների կատարումը բավականին կարևոր փուլ է տաք և հարմարավետ բնակարանի կառուցման համար, մասնավորապես` փողոցում ջերմաստիճանի հաճախակի տատանումների դեպքում: Ճիշտ գոլորշամեկուսացումն ապահով պաշտպանում է տանիքը:
Կիրառվում է ջերմամեկուսացված տանիքների, պատերի, ծածկերի կարկասային կառուցվածքների, ինչպես նաև ներքին տաքացման համար: Գոլորշամեկուսացման և ներքին հարդարման միջև խորդուրդ է տրվում թողնել 1 սմ օդային շերտ: Գոլորշամեկուսացումը թույլ է տալիս սահմանափակել ջրային գոլորշու մնացորդների անցումը դեպի կառուցվածք, ապահովելով երկարակեցությանը նպաստող օպտիմալ խոնավության ռեժիմ: